Բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Բնօրինակի անվանում՝  «Ձմեռը Նորքի ճանապարհին» Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Ֆորմատը՝ ուղղանկյունաձև Կոլորիտը՝ սպիտակամոխրագույն Հորինվածքի 1-ին պլանի կենտրոնում ձյունածածկ կտուրներով մեկ հարկանի տների շարք է: Ոլորապտույտ ձյունապատ ճանապարհը շրջանցում է տների շարքը: Երևում են ճանապարհի կողքի տերևազուրկ ծառերը: 2-րդ պլանում ձախից աջ ձգվում է Նորքի բարձունքը և անտառային ծածկույթը: Հեռվում երկնագույն երկինքն է: Նկարի ներքևի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է և նկարի կատարման ժամանակը: Լայնություն (սմ)՝  70 Հեղինակ՝  Սարգսյան Հռիփսիկ Արշակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1964թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, յուղաներկ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  977 Հիմնական հաշվառանիշ՝  977