Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Բուրվառ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Վերնամասով և թասաձև ներքնամասով: Ունի ժապավենաձև երիզով նստուկ: Իրանը՝ զարդանախշված՝ բուսական, երկրաչափական պատկերներով և հրեշտակների դիմապատկերներով: Շրթին ունի վերադիր եզրագոտի, որի վրա երեք օղակաձև ելուստներ են: Բուրվառի վերնամասը քառաստիճան է, որի վերևի աստիճանին խաչ է՝ օղակաձև ելուստով: Առաջին և երկրորդ աստիճանների վրա՝ ութ գմբեթիկ, երեքի խաչերը՝ պահպանված: Գմբեթիկից չորսը պակասում է: Գմբեթիկները խորհրդանշում են Քրիստոսին և նրա 12 առաքյալներին: Իրանը՝ զարդանախշված՝ բուսական, երկրաչափական և քերովբեական պատկերներով: Շուրթը՝ եզերված վերադիր գոտիով, վրան՝ երեք օղակաձև ելուստ: Ունի հայատառ արձանագրություն. ‹‹ՅՇՏԿԵ ՓՈՒՐՎԱՐՍ Ի ԹՈՒՌՆ ՔԵՖԵԻ ՍԲՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՅՆ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԹԵԱՆ››, շարունակությունը՝ ներքնամասի շրթից. ‹‹ՁԵՌԱՄԲ ՍՐԱՊ ԿԻՐԱԿՈՍՈՎ 1816››:
Տրամագիծ (սմ)՝ 10.7Բարձրություն (սմ)՝ 25.1Նյութը՝ արծաթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹեոդոսիաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1816թ.Նվիրատու՝ Հակոբ ՋելալյանՔաշ (գր)՝ 585.7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8229/16ա,բ
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-839