«Գարուն» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին Ալ. Գրիգորյանի աղավնիների պատկերով աշխատանքի վերատպությունն է: 28-րդ էջին ժիրայր Ավետիսյանի «Պատանի բանաստեղծը Եղիշե Չարենցի հետ» /Հուշեր Թաթուլ Հուրյանի մասին/ նոթագրությունն է: Հուշագիրը անդրադառնում է 11-ամյա Թաթուլի դժվարին մանկությանը, ապա՝ պատանեկան տարիների գրական թոթովանքներին /ինչպես Թաթուլն էր ասում,«խզբզոցներ»/: Նշում է Հուրյանի «Հողի արյունը » ժողովածուն՝ Ե. Չարենցի խմբագրությամբ: 1927թ. Բաքվու է ժամանում Չարենցը եւ կարդում դասախոսություն: Հուշագիրը ներկայացնում է Հուրյանի ապրումները՝ Չարենցի հետ հանդիպելուց առաջ: Հետո Չարնցն է կնքում Թաթուլ Հուրյան գրական անունը՝ Թաթուլ Խաչատրյանի փոխարեն: Անվանաթերթին, 17-րդ էջին եւ ետեւի կազմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1721 302 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4460