«Լիտերատուրնայա Արմենիյա» N8

«Լիտերատուրնայա Արմենիյա» N8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմին Ա. Քոչարի՝ բնության պատկերի լուսանկարն է: «Վ միրե իսկուստվա» բաժնում Դ. Մոլդավասկու «Նա վեչնօյ զեմլե» հոդվածն է /էջ 83/: Խոսելով Մ.Սարյանի կտավների մասին, հեղինակը անդրադառնում է Չարենցի դիմանկարներին: Անգամ թարգմանությունների մեջ լուսարձակվում է բանաստեղծի ուժեղ, մարդկային, նորարար պոեզիան: Սարյանի՝ Չարենցի դիմանկարը գլուխգործոց է, ուր պարզ երեւում է Չարենց մարդն ու բանաստեղծը: Կարծես գիտակցության խորքում ծագում ու սկսում է հնչել բառը, ծնվում է տողը եւ ստեղծվում են բանաստեղծություններ: Վերջում հեղինակը նշում է, որ անվանի նկարչին հաջողվել է ցույց տալ իսկական պոետի հսկայական ոգեշնչումը, ուժը: Անվանաթերթին եւ 17-րդ էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1652 301 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4351