Գեներալ Բարսեղով 1982

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սալահատակ հրապարակի կենտրոնում, խոշոր պլանով պատկերված կիսաճաղատ տղամարդու դիմահայաց պատկեր` զինվորական համազգեստով: Երկար քթով, սրածայր բեղերով, հագին գեներալի ուսադիրներով համազգեստ, ձախ ձեռքում, մինչ գետին հասնող երկար սուր, աջ ձեռքը գոտու վրա: Հորինվածքի ստորին հատվածում, խորքում, փոքր պլանով պատկերված է Մասիս սարը, աջից` եկեղեցի, ձախից եռահարկ շինություն: Գեներալի ոտքերի մոտ` կինտոյի, ավանակով հեծյալի և շան մանր ֆիգուրներ: Հորինվածքի վերին հատվածում, տղամարդու գլխի աջ և ձախ կողմերում, օվալաձև շրջանակների մեջ, աջ և ձախ կիսադեմով պատկերված երկու տղամարդու գլուխ` սաղավարտով, արծվաքիթ, թավ բեղ-մորուքով: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  23,5x15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-772/65բ