Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար» պիեսի նկարազարդում 1983

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սալահատակ, բանուկ փողոցի մի հատված: Կենտրոնում կանգնած, ձեռնափայտով, տարեց տղամարդ` ¾ դիրքով, աջ թևի տակ գիրք, ձեռքում` թազբեհ, կլոր աչքերով, մեծ երկար քթով, սրածայր բեղերով, գլխին բարձր թասակ: Հագին` խալաթատիպ հագուստ, թիթեռնիկ փողկապ, ոտքերին` դեպի վեր կորացող, սրածայր հողաթափեր: Աջից` երկհարկանի շինություն, վերնահարկի պատշգամբում կանգնած կին, ներքևում` կամարաձև դուռ, խանութի ցուցանակով: Աջ մայթին` մրգասկուտեղով քայլող կինտո: Հեռվում երևացող եկեղեցի և մզկիթի հատված: Եկեղեցու դիմաց կառքով ուղևոր: Տղամարդու առջևում և ետևում փոքրիկ շներ, աջից` կատու, ձախից` փոքրիկ տղա, լայնեզր գլխարկով: Գետնին` ձեռնափայտի մոտ ընկած ձիու նալ: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  19x14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-772/66ա