Գլախո Զաքարյանը ելույթի պահին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Գլախո Զաքարյանը Թիֆլիսի Սբ. Գևորգ եկեղեցու բակում Սայաթ-Նովային նվիրված ավանդական վարդատոնի ժամանակ: Ձախ կողմում երևում է անվանի գուսանի շիրմի մի մասը: Դիմացի պատին կախված է նրա մեծադիր պատկերը, որի մոտ ելույթ է ունենում երգիչ Գլախո Զաքարյանը՝ դուդուկահարների և դհոլահարի նվագակցությամբ: Առաջին պլանում նկատելի են հանդիսատեսների գլուխները: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  13 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963թ․ Բարձրություն (սմ)՝  10 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/74 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-503