Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են գմբեթաձև երկելուստ ճարմանդը և 52 զարդատախտակներ,որոնք 3 տիպի են:Զարդատախտակների մի մասը ունի երկկողմանի աղեղնաձև դեպի ներս կտրվածքը,մյուս մասը,դարձյալ երկկողմանի,բայց դեպի դուրս: Աղեղնաձև դեպի ներս կտրվածքով զարդատախտակների կենտրոնում կան մեկական գնդիկ ելուստներ: Աշխատանքը կատարված է կռմամբ,իսկ զարդանախշումը՝ փորագրմամբ և սևադապատմամբ:Պատկերված են ոճավորված բուսապատկերներ:Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված է արծաթի հարգանիշը՝84 և պատրաստող վարպետի անուն ազգանվան սկզբնատառերը՝ЕБ: Լայնություն (սմ)՝  3.5 Երկարություն (սմ)՝  77 Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4260/9 Բաժնեհաշվառանիշ՝  Թմ-561