Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա՝ բրդյա թելից հյուսած փոկի միջոցով ամրացված են 5 խաչաձև, 3 աստղաձև զարդակոճակներ, թռչնագլխի պատկերով վերջավորությամբ 2 զարդատախտակ և 2 մասից կազմված ճարմանդը: Կատարված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման տեխնիկայով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր: Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկ գմբեթաձև ելուստ: Նյութը՝  կաշի, արծաթ, սևադ, բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  831/5 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-181