Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա բամբակյա թելով հյուսած փոկի միջոցով ամրացված են երեք խաչաձև , երկու աստղաձև զարդակոճակներ, սրածայր վերջավորությամբ երկու զարդատախտակներ և երկու մասերից կազմված ճարմանդը։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով , ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա մեկական գմբեթաձև ելուստներ , ամենամեծը՝ էլիպսաձև հավելվածի վրա։Զարդատախտակների և ճարմանդի մասերից յուրաքանչյուրի վրա կան երկուական շրջանաձև անցքեր։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  743/21 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-103