Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են ճարմանդը և 32 զարդատախտակ: Ճարմանդը գմբեթաձև է, եռելուստ, ալիքաձև կտրտված եզրերով, գագաթին՝ գնդիկ, ունի սևադապատ երկու շրջագոտի: Զարդատախտակների մի եզրն ունի ալիքաձև ձևավորում, լայնությամբ մի կողմն ունի աղեղնաձև կտրվածք դեպի ներս, մյուս կողմը՝ դեպի դուրս, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնում են իրար և ստեղծում սեղմ շարք: Զարդատախտակների մակերեսը փորագրման և սևադապատման միջոցով ծաղկանախշված է: Նյութը՝  արծաթ, սևադ,արույր,կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շուշի Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Չափս՝  78 x 3 Քաշ (գր)՝  353գր Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2677/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-468