Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա հագցված են 17 զարդատախտակ և ճարմանդն իր զարդատախտակով: Ճարմանդը թամբաձև է, մեծ, կից ամրացված է զարդատախտակ: Զարդատախտակները երկարավուն են, ուղղանկյուն, լայն, մի եզրն ունի հատիկանախշ, օղակաձև, ալիքավոր ձևավորում, յուրաքանչյուր զարդատախատկի կենտրոնում կա մի փոքրիկ գմբեթաձև, իսկ լայնության վրա՝ եզրին, ցորենի հատիկաձև ելուստ: Զարդատախտակի կենտրոնի զարդանախշը բուսական է: Կատարված է ձուլման, փորագրման, սևադապատման, հատիկանախշման, ոսկեզօծման տեխնիկայով: Զարդանախշը բուսական է և երկրաչափական: Ունի 15 զարդագոտի: Զարդատախտակների հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝ 84° Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ,ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Չափս՝  3.5 x 86 սմ Քաշ (գր)՝  809.4 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2414/16 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-429