Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա ամրացված են 6 զարդատախտակ և ճարմանդը: Ճարմանդը եզրագծով էլիպսաձև է, իսկ վերնամասում՝ թամբաձև: Ճարմանդի վրա ոլորված լարի և հատիկանախշի միջոցով պատկերված է զարդանախշ: Ունի մեկ օղակ, որը կողքերից ծաղկազարդ է, վերնամասում հատիկանախշ: Ունի զուգահեռ գծանախշեր: Զարդակոճակներն էլիպսաձև են և մեջտեղում ունեն գմբեթաձև ելուստ՝ հատիկանախշ և ոլորված լարերով զարդարված: Նյութը՝  ոսկեջուր, արծաթ, սևադ, կաշի. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  157.5 Հայտնաբերման ժամանակը՝  2007թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  768 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-118