Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  կաշվե լայն ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 5 մեծ պարսկական և ռուսական դրամներ և ռուսական 20 կոպեկանոց 58 դրամ, երկու մասից կազմված ճարմանդը։ Ճարմանդի մի մասն ունի շրջանաձև հավելված, որի վրա կա գմբեթաձև 1 ելուստ։ Ճարմանդի վրա պատկերված են (սևադի և փորագրման միջոցով) երկրաչափական և բուսական զարդամոտիվներ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  716 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  670/7 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-89