Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված գորտաձև (զույգ թռչնագլխի ՝ ծնող զույգի պատկերով) ճարմանդը, երկարավուն, ուղղանկյուն, խաչաձև վերջավորությամբ (դարձյալ զույգ թռչնագլխի պատկերով) 2 զարդատախտակ, 5 խաչաձև (յուրաքանչյուր թևը զույգ թռչնագլուխ՝ տարբեր կողմ նայող), 3 աստղաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա 1 գմբեթաձև ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերվել են ոճավորված բուսական և թռչնակերպ պատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  305.5 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1033/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-192