Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե գոտու վրա ամրացված են 3 խաչաձև, 2 աստղաձև զարդակոճակներ և ճարմանդը, որը բաղկացած է 4 խոշոր զարդատախտակից։ Դրանցից եզրայիններն երկարավուն են և վերջանում են պսակաձև ելուստով։ Կենտրոնականներն ունեն գորտի ֆիգուրաձև ուրվագիծ, դրանցից մեկին կցված է ձվաձև հավելված, բոլորի կենտրոններում կան մեկական կոնաձև ելուստներ։ Բոլոր զարդատախտակները զարդանախշված են սևադով կատարված հարուստ բուսանախշերով։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՔաշ (գր)՝ 378.2Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1033/3
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-192