Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կաշվե ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են 2 մասից կազմված գորտաձև (զույգ թռչնագլխի ՝ ծնող զույգի պատկերով) ճարմանդը, երկարավուն, ուղղանկյուն, խաչաձև վերջավորությամբ (դարձյալ զույգ թռչնագլխի պատկերով) 2 զարդատախտակ, 5 խաչաձև (յուրաքանչյուր թևը զույգ թռչնագլուխ՝ տարբեր կողմ նայող), 3 աստղաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա 1 գմբեթաձև ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով պատկերվել են ոճավորված բուսական և թռչնակերպ պատկերներ։
Նյութը՝ արծաթ, սևադ, կաշիՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սյունիք- ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարի վերջՔաշ (գր)՝ 305.5Հայտնաբերման ժամանակը՝ 1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1033/4
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-192