Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է կաշվե ժապավենի վրա հագցված 13 զարդատախտակից և ճարմանդից։ Զարդատախտակները կատարված են ձուլման տեխնիկայով, նրանց ներքին եզրը հարդարված է ալիքաձև մասերով։ Նրանք փորագրազարդարված են բուսանախշերով, որոնց վրա կան նաև Սևադապատված մասեր։ Տախտակների մի ծայրին կան էլիպսաձև ելուստներ, որոնք նայում են մյուս հարևան տախտակի 2-րդ ծայրին փորված կիսաէլիպսներին։ Այս վերջին տեղում դրոշմված է խարսխաձև դրոշմ, բացի մեկից։ Մեկ զարդատախտակ առանց էլիպսաձև մասի է։ Տախտակների հակառակ երեսին դրոշմված է արծաթի հարգանիշը՝ «84» և խարսխաձև նշան, ինչպես նաև «АГ» տառերը։ Գոտու ճարմանդը պոկված է, այն կոնաձև է, որը սայրի միջոցով ամրացված է իր ճարմանդի տախտակին, որի վրա գրված են «ՍՍ» տառերը։ Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  538.6 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2423/20 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-433