Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու մասից կազմված ճարմանդից և ռուսական 20 կոպեկանոց 1861-1915թթ. 24 դրամներից, կա նաև երկու հատ 10 կոպեկանոց և մեկ պարսկական դրամ: Ճարմանդի մասերից մեկն ունի կլոր հավելված, որի կենտրոնական մասում վեր է խոյանում գմբեթաձև մի մեծ ելուստ, որի շրջակայքը զարդանախշված է շրջազարդերով: Ճարմանդն ուղղանկյուն է, ներքևի մասում ունի օղակներ, որտեղից հավանաբար կախված են եղել դրամներ: Կատարված է ձուլման, փորագրման, սևադապատման տեխնիկայով: Հիմնական զարդանախշը բուսական, երկրաչափական է: Նյութը՝  արծաթ, սևադ, մետաղի համաձուլվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս կամ Արցախ Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Չափս՝  20 x 7.5 սմ Քաշ (գր)՝  319.6 Հայտնաբերման ժամանակը՝  1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3044/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-486