Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  2 սմ լայնությամբ երկշերտ (առաջին՝ կտոր բամբակ, երկրորդ՝ կաշի) ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են գորտաձև, 2 մասից կազմված ճարմանդը, սլաքաձև վերջավորությամբ 2 զարդատախտակ, 3 ծաղկաձև, 1 աստղաձև և 3 ալիքաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա գմբեթաձև 1 ելուստ (կա նաև ճարմանդի էլիպսաձև հավելվածի և զարդատախտակների վերջավորության վրա)։ Կատարման տեխնիկան՝ ձուլում, փորագրում, սևադապատում։ Զարդանախշը՝ ոճավորված բուսական պատկերներ։ Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  235.9 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1166/9 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-199