Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենին հագցված են ճարմանդը և 19 զարդատախտակ: Ճարմանդը թամբաձև է՝ խորանատիպ կտրվածքով հենքով: Զարդատախտակներն ուղղանկյուն են, երկարավուն, մի եզրին ունեն ցորենի հատիկաձև մեկական ելուստ,որոնց մի կեսը նստում է հարակից զարդատախտակի վրա: Գոտին ստորին մասում ունի հատիկանախշ ժանյակ: Աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել է: Պատկերված են խիստ ոճավորված բուսապատկերներ, որոնք ճյուղավորվում են կենտրոնի բազմաթերթ ծաղկից: Ոսկեջրած է: Զարդատախտակների հակառակ կողմում դրոշմված են պատրաստող վարպետի անվանատառերը՝ «ВР»: Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Չափս՝  95 x 3.5 Քաշ (գր)՝  969.9 Հայտնաբերման ժամանակը՝  1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6625/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-710