Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է տաս զարդատախտակներից և ճարմանդից, որը երկու կտորից է: Զարդատախտակները ուղղանկյունաձև են, որոնց վրա վերդիր եղանակով ամրացված են ստորակետանման թելիկներ: Կենտրոնում ուղղանկյունաձև երկարավուն հատիկաշար է, որի ներսում ամրացված են հինգ գմբեթիկ, իսկ նրանց արանքում՝ երկուական հատիկներ: Զարդատախտակների ներքին եզրը ավարտվում է պոտոքներով: Ճարմանդի երկու մասերը կրկնում են զարդատախտակների ձևը, միայն ունեն 4-ական գմբեթիկներ և մի կողմում լայնանալով ավարտվում են երկարավուն զարդահավելվածում,որի կենտրոնում գտնվում է մշակված, երկար նեֆրիտը: Վարպետ՝  Սերգեյ Սահակյան Նյութը՝  ոչ թ.մ.,նեֆրիտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Քաշ (գր)՝  378.1 Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4558/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-585