Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկու մասից կազմված ճարմանդից (ծնող զույգի պատկերով), թռչնագլխի պատկերով երկու զարդատախտակից և չորս խաչաձև զարդակոճակներից։ Պատրաստված են ձուլման տեխնիկայով։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կան մեկական գմբեթաձև ելուստներ (ամենամեծը ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Փորագրման և սևադապատման միջոցով վրան պատկերված են բուսական և կենդանական (թռչնապատկերներ) զարդամոտիվներ։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  273.4 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  743/18 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-103