Գոտի քանդված

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի քանդված Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հավանաբար կաշվե ժապավենի վրա ամրացված են են եղել աստղաձև և խաչաձև զարդակոճակներ (կա 5 խաչաձև, 3 աստղաձև) և 2 զարդատախտակներ, որոնց մի կողմը ունի զույգ արծվագլխի պատկերով վերջավորություն, կենտրոնում՝ գմբեթաձև ելուստ։ Ճարմանդը բաղկացած է 2 մասից, մեկը, որի վրա ամրացված է միացման կեռիկը, ունի էլիպսաձև հավելված։ Ճարմանդի 2 մասերի և հավելվածի կենտրոնում կան գմբեթաձև ելուստներ։ Զարդատախտակների և ճարմանդի վրա փորագրման և սևադապատման միջոցով պատկերված են բուսական և կենդանական զարդանախշեր։ Ունի նաև մեկ ռուսական 15 կոպեկանոց դրամ։ Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Քաշ (գր)՝  336.2 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  689/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-3