Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա պատկերված են երեք ութանկյուն, կեռազարդ շրջանակներ: Գորգադաշտը հարդարված է երկրաչափականացված վարդակներով, թռչնապատկերներով, թեք տերևանախշերով, անկյունային հատվածներում մեկական կոկոնանախշերով: Դաշտը եզերված է «շուշանանախշով»: Ունի երկու եզրագոտի. ներքինը լայն է՝ հարդարված «գինու բաժակ» կոչվող նախշով, արտաքին եզրագոտին՝ խաչահիմք ծաղկանախշերով և թեք տերևանախշերով: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  202 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի-Շիրակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3740 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1931