Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա ուղղաձիգ դասավորված են երեք ութաթերթ խոշար վարդակներ՝ բաց կապույտ, մուգ կապույտ, կանաչ հգ.-երով, սրանց միջև՝ զույգ թռչնագլուխներով հարդարված ավելի մանր երեք շեղանկյունաձև, եզրերում՝ մեկական եռանկյունաձև շրջանակներ: Բոլոր զարդաձևերը հարդարված են երկրաչափականացված բուսանախշերով: Դաշտի վրա պատկերված են իրար նայող երեք զույգ թռչնապատկերներ: Անկյուններում առանձնացված եռանկյունաձև հարթությունները հարդարված են երկրաչափական պատկերներով: Ունի կապույտ հիմնագույնով մեկ եզրագոտի՝ հարդարված ծաղկանախշերի շղթայով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2390/20 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1058