Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի քառանկյուն սև դաշտի վրա երկու մեդալիոն է տեղադրված: Մեդալիոններից մեկը կարմիր դաշտով վեցանկյուն է, որի վրա իրար դեմ դիմաց մանուշակագույն ֆոնով թռչնանման և կեռերով զարդապատկերներ են, կենտրոնում ծաղիկ է՝ փոքրիկ քառանկյան մեջ: Վեցանկյունը դրսից ունի բազմաթիվ կեռավոր ելուստներ:Մյուս մեդալիոնը ունի բաց մանուշակագույն դաշտ , որի կենտրոնում 16 անկյունանի երկրաչափական մարմին է, որի չորս գագաթներից շուշանաձև ծաղիկներ են դուրս գալիս: Դրանց արանքներում խաչանման պատկերներ են և ծաղիկներ: Գորգի ընդհանուր դաշտը լցված է բազմաթիվ մանր և միջին ծաղիկներով , աստղածաղիկներով, սանդուղքաձև խաչերով, երկրաչափական մարմիններով: Գորգը ունի երեք եզրաշերտ-շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա մանրիկ զարդաձևեր են, երկրորդ շրջանակի սպիտակ դաշտի վրա մանր ծաղկաձևեր են, արանքներում՝ կարմիր քառակուսի կենտրոն ունեցող վեցանկյուններ: Գորգը շատ վատ է պահպանված, ընդհանուր մաշվածություն ունի: Հենքատեղերը բաց են ողջ մակերեսով, եզրային հյուսվածքները տեղ-տեղ վնասված են: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6548 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1678