Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի կիսված մասի ընդհանուր դաշտը կապույտ է, որի վրա վեցանկյուններ են՝ եզրավորված ատամնաձև ելուստներով: Յուրաքանչյուր վեցանկյան մեջ խոյ է պատկերված և խաչաձև քառանկյուն: Վեցանկյուններից դուրս տարածության վրա պատկերված են ծաղիկներ, թռչուններ և խոյեր, խաչեր և խաչվարդեր: Գորգի մի անկյունում փոքրիկ կյանքի ծառ է գործված: Գորգի մի կողմում պահպանված եզրաշերտ շրջանակները երեքն են: Առաջին և երրորդ շրջանակների վրա Տ-աձև իրար հաջորդող զարդաձևն է, երկրորդի վրա կարմիր, կապույտ, շագանակագույն, բաց դեղնավուն դաշտերով երկրաչափական զարդանախշեր են: Գորգի կտորը քայքայված է, կարկատված: Խավը բացակայում է, հենքատեղերը բաց են: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  80 Երկարություն (սմ)՝  120 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6557 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1684