Քունքակախիկ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Քունքակախիկ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քունքազարդը ունի շրջանաձև կառուցվածք: Մի եզրային կողը եռանկյունաձև կտրվածք ունի, որի մի ծայրին ագուցված նեղ ու երկար մանգաղանման ելուստը միանում է մյուս ծայրին: Եզրից դեպի ներս քիչ խորության վրա եռաշար շրջանաձև կետազարդ զարդանախշ է գնում, որը լավ չի երևում պատինայի շերտի պատճառով: Կենտրոնում մի քիչ ուռուցիկ մակերես է, որի վրա արված են 5 ուռուցիկ ելուստներ՝ մեկը կենտրոնում, 4-ը ՝ խաչաձև դասավորվածությամբ:: Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-14-13-րդ դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1987 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5317 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1244