Քունքակախիկ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Քունքակախիկ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Քունքազարդը պատրաստված է շրջանաձև տափակ թիթեղից, որի եզրային կողմերից մեկը քայքայված է, մյուս՝ հանդիպակած կողմը ունի դեպի ներս կլոր կտրվածք, որը եզրավորված է երկշար ակոսավոր զարդանախշով: Դրա մոտ կա անցք, որից վերև եզրային շերտը ևս քայքայված է: Մակերեսը ունի հարուստ զարդանախշեր: Եզրային մասը ողջ տրամագծով զարդարված է կետազարդով լցված եռանկյունիներով:Դրան հաջորդում է կետիկավոր զույգ շրջանակ: Կենտրոնական ուռուցիկ մակերեսի վրա արված են 5 ուռուցիկ ելուստներ ՝ մեկը կենտրոնում, չորսը՝ խաչաձև դասավորվածությամբ: Ուռուցիկ շրջանները ուղիղ զույգ գծերով միացած են կենտրոնի շրջանին: Ուռուցիկ մակերեսի վրա կա ևս փոքրիկ շրջանակ՝ շրջապատված մանր կետիկներով: Նյութը՝  Բրոնզ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա-14-13-րդ դդ. Հայտնաբերման ժամանակը՝  1987 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-5318 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1245