Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- դաշտը կապույտ է, ունի երեք շարք եզրագոտի, որոնց հիմնագույնը բաց շագանակագույն և սպիտակ է: Եզրագոտու առաջին շարքը իրենից ներկայացնում է զիգզագաձև զարդանախշերի ամբողջություն, որոնց կեսը գործված է կապույտ, կեսը՝ մուգ շագանակագույն թելերով: Երկրորդ շարքում սպիտակ գույնի հետ գործված են շագանակագույնի մուգ և բաց երանգներով, կապույտ գույնով աստղածաղիկներ: Երրորդ շարքում շագանակագույնի մուգ և բաց երանգներով գործված են ծաղկանման զարդանախշեր: Դաշտն իրենից ներկայացնում է «կենաց ծառի» պատկերների ամբողջություն, որոնց միջև՝ քառակուսիների մեջ, պատկերված են «խոյեղջյուր» զարդանախշեր, կենտրոնում՝ խաչ, մեկընդմեջ պատկերված են նաև օձապատկերներ՝ Տ: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Չափս՝  162 x 100 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12246