Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի վրա պատկերված են կեռազարդ երկու ութանիստ հորինվածքներ, որոնք ունեն կապույտ և կանաչ հիմնագույն: Սրա կենտրոնի քառանկյուն շրջանակի մեջ պատկերված է խաչահիմք կեռանախշ հորինված, որին ուղղված են «կենաց ծառի», սղոցաձև, կեռանախշ զարդանախշեր:Ունի երեք եզրագոտի. կանաչ հիմնագույնով արտաքին և կապույտ հիմնագույնով ներքին գոտիները հարդարված են աստիճանաձև եզրերով քառանկյուն պատկերներով, սրանց միջև խաչուկներ են: Փղոսկրագույն կենտրոնական գոտին՝ ժապավեններով միմյանց միացած աստղածաղիկներ: Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  202 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալաշկերտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2949 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1335