Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի գորգադաշտը բաժանված է երեք հավասար մասերի։ Յուրաքանչյուր մասում պատկերված է ութական քառակուսի, որոնք իրենց մեջ ամփոփում են «Ջրաբերդ» գորգերին բնորոշ վարդակներ՝ կարմիր, կապույտ գույների։ Դաշտի վերևի մասում երեք անգամ կրկնվում է նույն արձանագրությունը՝ «1903»։ Ունի երկու զարդագոտի։ Ներքին կապույտ հիմնագույնի գոտին զարդարված է կեռանախշ պատկերներով, իսկ արտաքին կարմիր հիմնագույնով գոտին՝ փոքրիկ ութանկյուններով։ Դաշտի վրայի յուրաքանչյուր վարդակի չորս անկյուններում պատկերված են մեկական թռչնապատկերներ։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  258 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ճահուկ գ. Ազնաբերդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ 1903 թ. Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5807 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2686