Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ջրաբերդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վաղ շրջանի դասական վիշապագորգ է:Դաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր, կապույտ հիմնագույնով խաչահիմք զարդահորինվածքներ՝ կենտրոնում գեղազարդված վարդյակներով: Այս հորինվածքները հարդարված են ելուստավոր ոճավորված վիշապանախշերով: Դաշտի ազատ տարածքը լրացված է կենդանական և բուսական նախշերով: Ունի երեք զարդագոտի: Ներքին եզրագոտին գեղազարդված է ատամնավոր եզրանախշով, կենտրոնինը՝ իրար կցված աստղածաղիկներով, իսկ արտաքին զարդագոտին հարդարված է բուսանախշերով: Կենտրոնի եզրագոտու վրա կա արձանագրություն «ամ»: Լայնություն (սմ)՝  147 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  31.07.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/104 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067