Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտն ունի մուգ կապույտ հիմնագույն, այն գեղազարդված է իրար կցված չորս խոշոր, կեռանախշերով երիզված շեղանկյուններով: Վերջիններս, իրենց մեջ ամփոփում են երկրաչափական խառը պատկերներ՝ շեղանկյուններ, կեռանախշ քառանկյուններ, խաչանախշեր՝ որոնք ավարտվում են ոճավորված թռչնագլուխներով, վարդյակներով և փոքրիկ օձագալար նախշեր: Դաշտի ազատ տարածությունը լրացված է մանր պատկերներով՝ վարդյակներով, խոյեղջյուր նախշերով, օձագալար նախշերով և ուղղանկյունաձև հորինվածքներով: Ունի երեք եզրագոտի, ներքին և արտաքին նեղ գոտիները զարդարված են փոքրիկ քառակուսիներով, որոնք բաժանված են 4 գունահատվածների: Լայն գոտին զարդարում են կարմիր, կապույտ, սպիտակ հիմնագույներ ունեցող բազմանկյուններ, որոնք լրացված են կեռանախշ 4 ելուստներ ունեցող ութանկյուններով: Լայնություն (սմ)՝  133 Երկարություն (սմ)՝  340 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  09.10.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6892 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3047