Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կապույտ հիմնագույնի վրա երեք շարքով տեղադրված են իրար կցված երեքական վեցանկյունիներ, որոնք երիզված են սպիտակ գույնի ատամնավոր շրջերիզով։ Վեցանկյունիներն իրար են միացած կենաց ծառ հիշեցնող զարդահորինվածքներով։ Ամբողջ դաշտը լրացված է թռչնապատկերներով, կենդանապատկերներով, Տ-աձև նախշերով և նշանախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու վրա թեք գծանախշեր են պատկերված, որոնք ներառում են իրար կցված մանր քառակուսիներ։ Ներքին և արտաքին գոտիները հարդարված են երկրաչափականացված բուսանախշերով։ Լայնություն (սմ)՝  178 Երկարություն (սմ)՝  210 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 1 կես Հայտնաբերման ժամանակը՝  13.11.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6980/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3074