Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բալագույն հիմնագույնի գորգադաշտի կենտրոնում պատկերված է խոշոր, զիգզագ եզրերով զարդահորինվածք, կենտրոնում՝ ուղղանկյունաձև զարդանախշ, իսկ չորս անկյուններում վարդակներ, քառակուսիներ և այլ մանր նախշեր։ Այս խոշոր զարդահորինվածքը երկու կողմերից ելուստավոր է, յուրաքանչյուր կողմում պատկերված է կենաց ծառ՝ զարդարված խաչանախշերով ու մեկական սկահակաձև հորինվածքով։ Դաշտի անկյունները բաժանված են դաշտից զիգզագ ժապավեններով և զարդարված են վարդակներով և ծաղկանախշերով։ Ունի երեք զարդագոտի, կենտրոնի լայն գոտին գազարագույն հիմնագույնի է, գեղազարդված «մեխակ» կոչվող նախշով, իսկ մյուս երկուսը՝ կետանախշերով։ Լայնություն (սմ)՝  203 Երկարություն (սմ)՝  137 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մեղրի Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  30.04.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6078/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2794