Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր ութանիստ հարթություններ, որոնց մեջ պարփակված են մեկական կապույտ ութանիստեր և նրանց եզրերին պատկերված կանաչ գույնի ելուստներ։ Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռիկներով երիզված շեղանկյուններով, խաչաձև պատկերներով, վարդակներով։ Երիզված է երեք զարդագոտիներով՝ եզրայինները ծածկված են մանր տերևանախշերով, իսկ կենտրոնինը՝ կապույտ հիմնագույնի վրա տրված ճյուղատարած բուսանախշերով է ծածկված։ Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջավախք-Բարձր Հայք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2910 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1297