Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կեռիկներով եզրավորված հինգ բազմանկյուն շրջանակների մեջ ամփոփված են արծվագորգերին բնորոշ մեկական բուսանախշեր, որոնց շուրջը կան թռչնի պատկերներ։ Դաշտի վերին մասում սպիտակավուն շերտի վրա կա մակագրություն «աղաջան»։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու սպիտակավուն հիմնագույնի վրա պատկերված են խոշոր աստղածաղիկներ։ Նույն զարդագոտու կարմրավուն հատվածի վրա պատկերված են եղջյուրավոր զույգ կենդանիներ և մարդու մեկ ֆիգուր, իսկ վերին մասում կա արձանագրություն «1902» և մարդկային զույգ ֆիգուրներ։ Ներքին գոտու մուգ շագանակագույն հիմնագույնի վրա արված են ծաղկանախշեր, իսկ արտաքին գոտու վրա աստղածաղիկներ՝ վերցված բազմանկյուն շրջանակների մեջ և մարդու պատկերներ։ Լայնություն (սմ)՝  126 Երկարություն (սմ)՝  284 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բայազետ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902թ․ Հայտնաբերման ժամանակը՝  24.05.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2382 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1052