Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ֆահրալո Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույն ունեցող գորգադաշտը զարդարված է երկու խոշոր ուղղանկյունաձև հորինվածքներով, որոնք երկու կողմից ունեն ելուստներ՝ խոյեղջյուր նախշերով երիզված։ Այս ուղղանկյունաձև հորինվածքներն իրենց մեջ ամփոփում են քառակուսիներ՝ կենտրոնում խոյեղջյուր նախշերով երիզված ավելի փոքր քառակուսիներ պարոնակող։ Դաշտի ազատ մասերը լրացված են աստղածաղիկներով, շեղանկյուններով, օձագալար նախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Ներիքն և արտաքին գոտիները հարդարված են «վազող շուն» եզրանախշով, իսկ կենտրոնինը՝ «գինու բաժակ» նախշով։ Հայտնի է «ֆահրալո» անունով։ Լայնություն (սմ)՝  170 Երկարություն (սմ)՝  260 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7171 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3177