Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ատամնավոր զարդաշրջանակի կապույտ հիմնագույնի վրա ուղղահայաց առանցքով ներկայացված են շեղանկյուն շրջանակներ, որոնց ներսը հարդարված է խաչաձև նախշերով։ Դրանց զույգ կողքերից կան ծաղկանախշեր և ատամնավոր երկրաչափական նախշեր և մանր կենդանական նախշեր։ Ունի արաբատառ արձանագրություն, որը վերծանվում է «1903»։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնի լայն գոտու վարդագույն և բաց դարչնագույն հիմնագույնի վրա պատկերված են նշաձև նախշեր։ Մյուս երկու գոտիները սպիտակավուն հիմնագույն ունեն, զարդարված են ալիքաձև նախշերով։ Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903թ. Հայտնաբերման ժամանակը՝  03.07.1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  59/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-39