Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը կապույտ հիմնագույնով է, անկյունները կարմիր։ Կենտրոնական մասում ողջ երկայնքով պատկերված են մեծ ու փոքր շեղանկյունաձև, խաչանախշերով հարդարված շրջանակներ, որոնք իրար են միացված կիսավարդակների միջոցավ։ Նրանց երկու կողմից պատկերված են ոճավորված ձկնապատկերների նախշեր՝ լրացված մանր վարդակներով։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնականը լայն է, աղեղնաձև գծերով իրար կցված վարդակներով ծածկված, մյուս երկուսը՝ ալիքաձև գծանախշերով և ծաղկանախշերով։ Ունի կարճ ծոպեր, փայլուն խավ։ Լայնություն (սմ)՝  127 Երկարություն (սմ)՝  385 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 1-ի կես Հայտնաբերման ժամանակը՝  29.12.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5810 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2689