Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մակերեսով տարածվում է աստիճանաձև կտրտված եզրերով վեցանկյունատիպ զարդաշրջանակ, որի սև հիմնադաշտը պատված է բուսանախշերով բոլորված շեղանկյուն պատկերների կրկնվող նախշերով։ Այս նախշահորինվածքը հայտնի է «Ֆերահան», « հերաթ» անուններով։ Այս զարդահորինվածքի շուրջը կան կենդանիների պատկերներ։ Չորս անկյուններում պատկերված են դեղնականաչավուն տերևներով կարմիր ծաղկանախշեր։ Ունի հինգ զարդագոտի։ Կենտրոնական լայն գոտու վրա արված են երկրաչափականացված կարմիր ծաղկանախշեր, որին երկու կողմից բոլորում են կարմիր աստղածաղիկներով գոտիներ։ Լայնություն (սմ)՝  156 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հարք -Բալու Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  01.10.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3275 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1517