Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մանուշակագույն հիմնադաշտի վրա տեղադրված են տասնչորս ութանկյուն շրջանակներ, որոնք ամփոփում են իրենց մեջ կեռ ելուստներով երիզված աստղաձև հորինվածքներ։ Ազատ մասերում պատկերված են մեծ ու փոքր շեղանկյուններ, վարդակներ, թռչունների ոճավորված պատկերներ, աստղածաղիկներ։ Ունի երկու եզրագոտի։ Եզրայինը զարդարված է իրար միացված խոյակներով, իսկ մյուսը փոքրիկ քառակուսիներով և մկրատաձև նախշերով։ Երկու կողմից ունի ծոպեր։ Լայնություն (սմ)՝  155 Երկարություն (սմ)՝  310 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ-Վանանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  13.01.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3805 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1990