Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են աստիճանաձև կողերով երեք բազմանկյուն պատկերներ, վերջիններիս կենտրոնում պատկերված է մեկական վարդակ: Աստիճանաձև բազմանկյան չորս թևում պատկերված են կենդանու մեկական սխեմատիկ նախշեր: Կենտրոնական բազմանկյան հիմնագույնը բաց շագանակագույն է, իսկ երկուսիը՝ կարմիր: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական գոտու կարմիր հիմնագույնի վրա ութթևանի ծաղկանախշեր են, մյուս երկու գոտիների շագանակագույն հիմնագույնի վրա ալիքաձև գծանախշեր են: Լայնություն (սմ)՝  99 Երկարություն (սմ)՝  203 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  4․07․1980թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2390/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1058