Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նեղ դաշտի կապույտ հիմնագույնի վրա երեք շարքով տեղադրված են մեկընդմեջ դասավորված ուղղանկյունների և վեցանկյունիների ռիթմիկ շարքեր։ Ուղղանկյունիների և վեցանկյունիների չորս կողմերը լրացված են սպիտակ գույնով արված մանր շեղանկյունիներով։ Ունի չորս եզրագոտի։ Լայն եզրագոտու բալագույն հիմնագույնի վրա տեղադրված են կեռիկազարդ շեղանկյունիներ և զույգ թռչնագլուխներ։ Ներքինը՝ լրացված է ութաթերթ աստղածաղիկներով։ Արտաքին 2 գոտիները հարդարված են մանր քառակուսիներից կազմված շարքով։ Ունի ծոպեր երկու կողմից։ Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան, Բելուջիստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ 1-ին կես Հայտնաբերման ժամանակը՝  13․11․1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6980/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3074