Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրաշագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են երկու խոշոր ձգված եզրերով ուղղանկյուն զարդահորինվածքներ, որոնք իրենց մեջ ամփոփում են կեռիկազարդ քառանկյուն՝ մեկական խոշոր վարդակով: Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռիկազարդ շեղանկյուններով: Ունի երեք եզրագոտի. ներքին գոտին հարդարված է ատամնավոր եզրանախշով, կենտրոնինը՝ գինու բաժակ նախշով, իսկ արտաքինը՝ ութթերթանի ծաղկանախշով: Լայնություն (սմ)՝  161 Երկարություն (սմ)՝  257 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  5․01․1989թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7507 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3441