Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև հիմնագույնով գորգադաշտը հարդարված է երեք խոշոր, իրար կցված շեղանկյուններով, որոնց կողքերին պատկերված են չորս կենաց ծառի պատկերներ: Շեղանկյունների ներսը հարդարված է ավելի փոքր, ալիքաձև եզրեր ունեցող շեղանկյունաձև շրջանակներով, որոնց երկու ծայրին կան ծառանման նախշեր: Ունի երեք լայն և երեք նեղ եզրագոտի. լայն գոտիներից կենտրոնականը հարդարված է օձագալար նախշերով, իսկ մյուս երկուսը՝ ճյուղանախշերով ու ծաղկանախշերով Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/351 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346