Գորգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Սլայդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սրճագույն հիմնագույնով գորգադաշտը հարդարված է ելուստներով միմյանց կցված վեցանիստ շրջանակներով, որոնք իրենց մեջ ամփոփում են շեղանկյուններ՝ երկու ծայրին ծաղկանախշեր պարունակող, փոքրիկ չորս վարդակ և թռչնապատկերներ: Դաշտի ազատ մասերում պատկերված են խոշոր թռչուններ, Х-աձև նախշեր, վարդակներ, շեղանկյուններ: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական լայն գոտին ունի սպիտակ հիմնագույն. հարդարված է կարմիր-կապույտ Х-աձև նախշերով, մյուս երկու գոտիները՝ մեխակ եզրանախշով: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  3*4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4854/352 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-346