Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հողագույն հիմնագույնի վրա շեղ ժապավենների մեջ ամփոփված են կենաց ծառի ոճավորված նախշեր։ Գոտևորում է երեք լայն և երեք նեղ զարդագոտի։ Միջին կարմիր հիմնագույնի զարդագոտու վրա կան խաչի պատկերներ, որոնք առանձնանում են պարուրաձև շագանակագույն ժապավենով։ Նեղ զարդագոտիների վրա մեջ ու մեջ ընդգրկված են շախմատաձև նախշեր և քառակուսի շրջանակներ։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  290 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բագրևանդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  23.01.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1989/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-904